Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Գլոբալ մակարդակի մրցակցային պայքարում միայն բիրտ ուժը բավարար չէ

Գլոբալ մակարդակի մրցակցային պայքարում միայն բիրտ ուժը բավարար չէ
21.12.2025 | 15:04

Երբ անցյալ դարի 80-ականների երկրորդ կեսին ինքնամոռաց կերպով Վիտալի Կորոտիչի Огонёк-ն էինք կարդում, որը վարպետորեն տանում էր դեպի երկրի կոլապս, մեզ թվում էր, թե վերջապես լսում ենք ճշմարտության ձայնը, որը մեզ տանելու է դեպի երազային բարեկեցիկ կյանք։

Այսօրվա աշխարհի վիճակը և վերջին տասնամյակների փորձը հնարավորություն են տալիս ավելի ռացիոնալ հայացքով նայել ԽՍՀՄ-ի փլուզման պրոցեսին, որպես ռեսուրսների համար գլոբալ մրցակցային պրոցեսի հետևանք, որն էլ նախօրոք պլանավորած ու քայլ առ քայլ նախապատրաստված երկարատև պրոցես էր։

Որ նման բաներն իրեն-իրեն չեն լինում, դա այսօր պարզ է, բայց միայն հակամարտության մի կողմի ցանկությունը բավական չէ այդպիսի մասշտաբային գործ իրականություն դարձնելու համար, պետք է նաև դավաճանական բնույթի օգնություն՝ հենց քանդվողի կողմից։

Եվ այստեղ առաջ է գալիս այն հարցը, որ գլոբալ մակարդակի մրցակցային պայքարում միայն բիրտ ուժը բավարար չէ, պետք է հասկանալ ընթացող մասշտաբային պրոցեսների ներքին իմաստը ևս ու հնարավորինս կառավարել դրանք։

Եվ, նույնիսկ, դա էլ քիչ է սեփական բարձր մակարդակի քաղաքակրթական կյանքը ապահովելու համար ու պահանջում է ոչ միայն հասկանալ գործերի շարժիչ ուժերն ու ընթացքը, այլև, տեսնելով ապագայի հնարավոր սցենարները, մշակել սեփական կյանքի հեռանկարային պլանը, դրանից բխող այլոց կյանքի պլանը և հետևողականորեն, քայլ առ քայլ իրականացնել դրանք։

Այս իմաստով ժողովուրդները բաժանվում են լուրջերի և միամիտների։

Առաջինները հնարավորինս ուժեղանում են և իրենց միջի ընտրյալ խելոքների ու տեսանողների ուժերով պարզում են ապագայի հնարավոր ճանապարհները, այդ թվում նաև իրենց և ուրիշների կողմից սարքվող հնարավոր արհեստական ու կառավարելի ճանապարհները և ըստ դրա էլ պլանավորում են ապագան։

Իսկ միամիտները, որոնց թվում է, որ պրոցեսները անկապ ձևով ու իրենց-իրենց են գնում, ամեն ինչ թողնում են ինքնահոսի՝ «դե, մի բան կլինի, էլի» սկզբունքով։

Ճիշտ նույն ձևով, բայց մի քիչ այլ կտրվածքով, ինչպես վայրի կենդանիներն են որոշում, թե հաջորդ քայլին իրենք ինչ են անելու, հարձակվելու, պաշտպանվելո, փոխչելու, թե թաքնվելու են և, եթե սխալվեն, ընդհուպ մինչև կործանվելու են, խելոք մարդիկ ու ժողովուրդներն էլ են նույն բանն անում, հակառակ դեպքում վատ կյանք կունենան կամ էլ, նույնիսկ, կյանքից կզրկվեն։

Մյուս կողմից էլ, նույնիսկ ապագայի տակտիկական բնույթի պլանավորումն էլ, որն էլ հաճախ ավելի շատ թպրտոցի է նման, նույնպես չի օգնի, իսկական ապրելու համար ստրատեգիական պլանավորում է պետք, որը թույլերի համար պրակտիկորեն անհնարին բան է։

Իսկ եթե ստրատեգիապես քո ապագան չես տեսնում, հնարավոր է, որ, ըստ որևէ շատ ուժեղի ու խելոքի ստրատեգիական պլանի, դու որպես զոհ ես նախատեսված։

Ապրելու համար պետք է ուժեղ ու խելոք լինել կամ էլ, ուժեղի ու խելոքի ընկեր լինել, հակառակ դեպքում էլ կարող ես նաև չլինել։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 221

Մեկնաբանություններ